Զգացմունքները իմ «Big Data»-ն են
Այս հոդվածը սկզբնապես գրվել է անգլերենով և թարգմանվել հայերեն։ Բնօրինակը կարդալու համար էջի վերևից փոխեք լեզուն։
Մադեյրայից հետո հաջորդ կանգառը Կիպրոսն էր։ Մի քանի օր մնացինք Լառնակայում, բայց շոգ ու շուխուռ վիճակը մերը չէր։ Շարժվեցինք դեպի սարերը ու Օլիմպոս սարի (Կիպրոսի ամենաբարձր կետը) մոտակայքում մի հանգիստ գյուղ գտանք։ Այ էդ միջավայրը ուղղակի իդեալական էր մեր ներքին որոնումների համար։
Ամբողջ ժամանակը կամ Airbnb-ի պատշգամբում էինք, կամ արշավի, կամ էլ գտնում էինք որևէ բլուր, վրեն նստում ու խորհում։
Կիպրոսում, ու անկեղծ ասած՝ վերջին մի քանի ամիսներին, հիմնական ուշադրությունս կենտրոնացած էր զգացմունքների վրա։ Ինքնագիտակցությանս մեջ մի նոր բացահայտում արեցի․ հասկացա, որ էմոցիոնալ ինտելեկտի առումով մի մեծ կույր գոտի ունեմ։
Տարիներ շարունակ շատ գրքեր եմ կարդացել հոգեբանության ու մարդկային վարքի մասին, ու կարծում էի, թե լավ եմ հասկանում մարդկանց ու ինքս ինձ։ Միշտ էլ ինձ ընկալել եմ որպես խորապես զգացմունքային, ինտուիտիվ մարդ, և ենթադրում էի, որ էմոցիոնալ ինտելեկտը հաստատ ուժեղ կողմ ա։
Շատ սխալվում էի։ Ես խառնում էի զգացմունքային խորությունն ու էմոցիոնալ ինտելեկտը։ Հա, ես կարողանում էի խորապես զգալ, գուցե ուրիշների զգացմունքներն էլ հեշտ էի ճանաչում ու հասկանում, բայց առօրյայում իմ սեփական զգացմունքների հանդեպ գիտակցությունս մակերեսային էր։ Ուշադրություն էի դարձնում միայն ամենաբարձր ու աղմկոտ զգացմունքներին՝ անտեսելով ավելի նուրբ կամ թույլ զգացմունքները, որոնք իրականում շատ ավելի կարևոր ու տեղեկատվական էին։
Արդյունքում հաճախ անում էի բաներ, որոնք իրականում չէի էլ սիրում։ Երբեմն նույնիսկ հատուկ ինձ շեղում էի՝ չլսելու համար, թե իրականում ինչ եմ զգում։ Գիտե՞ս էն զգացումը, երբ գնում ես բառ, լավ խմում ես, որ էդ գիշերային կյանքը մի քիչ ավելի տանելի դառնա, ու մեկ էլ մի օր կանգ ես առնում ու հարցնում ինքդ քեզ․ «Հլը մի րոպե, ինչի՞ եմ ես ընդհանրապես սա անում»։
Զգացմունքները միայն զգացողություններ կամ ռեակցիաներ չեն․ դրանք տվյալներ են՝ «Big Data»։ Իմ ներսում մի ամբողջ տվյալների բազա կա՝ իմ իրական ցանկությունների, նախասիրությունների ու խորքային կարիքների մասին։ Դա շատ ավելի ճշգրիտ տվյալներ են, քան ցանկացած տրամաբանական վերլուծություն։ Բայց ես տարիներով հիմնականում անտեսել եմ դրանք՝ առաջնորդվելով նրանով, ինչ «մտածում» եմ։
Դանդաղ, բայց հաստատ սկսել եմ ավելի գիտակցված հետևել իմ զգացմունքներին։ Օրվա մեջ պատահական պահերին կանգ եմ առնում ու հարցնում ինքս ինձ․ «Հենց հիմա կոնկրետ ի՞նչ եմ զգում», իսկ հետո՝ «Ինչո՞ւ»։ Պատասխանները կյանքի cheat code-երի պես մի բան են։ Առանց չափազանցության՝ սա լրիվ փոխում ա իրավիճակը։



Member discussion