Գլխիցս դուրս եմ գալիս

Այս հոդվածը սկզբնապես գրվել է անգլերենով և թարգմանվել հայերեն։ Բնօրինակը կարդալու համար էջի վերևից փոխեք լեզուն։
Երբեմն թվում ա, որ ուղեղը մի հսկայական լաբիրինթոս ա, որի ամեն մի ոլորանն ինչ-որ մտքի, սկզբունքի, ռազմավարության, սոցիալական խաղի, անհանգստության կամ անհարմարության մեջ ա տանում քեզ։
Սկզբից հետաքրքիր ա լինում էս լաբիրինթոսով քայլելը՝ թվում ա թե ինչքան խորանում էդքան շատ բան ես հասկանում։ Բայց տարօրինակ ձևով, ինչքան խորանում ես, էնքան ավելի ես խճճվում։ Մի պահ գալիս հասնում ես էն վիճակին, որ մտածում ես՝ ո՞նց կարա լինի, էսքան բան հասկանում եմ, էսքան առաջ եմ գնացել, էսքան շատ գիտելիք ու գաղափար ունեմ, բայց վերջում նորից նույն կետում եմ։ Ու հետո ընկերներիդ հետ կատակով ասում ես՝ երևի կյանքս ավելի հեշտ կլիներ, եթե մի քիչ հիմար լինեի։
Իրականում ինչքան խորանում ես էս լաբիրինթոսի մեջ, էնքան ավելի կապվում ես դրա հետ։ Սկսում ես կառչել էն պատրանքից, որ դու ամեն ինչ վերահսկում ես ու հասկանում։ Ու դառնում ա շատ դժվար տեսնել դրսի իրական աշխարհը, որտեղ պիտի իրականում ապրեիր։
Վերջերս սկսել եմ մի քիչ լուծումը տեսնել։ Փոխանակ փորձեմ լուծել անվերջ խորացող լաբիրինթոսը, ուղղակի դուրս եմ գալիս բաց դաշտ, այս պահի իրականության մեջ։ Mindfulness-ը (գիտակցված ներկայությունը) շատ օգտակար գործիք ա էդ հարցում։ Ուշադրությունս կենտրոնացնում եմ իմ մարմնի զգացողությունների ու շրջակա իրականության վրա՝ ոչ թե մտքերիս ու գաղափարներիս, այլ կոնկրետ զգացողությունների վրա։ Որքան շատ մնամ իրական աշխարհում, այնքան լաբիրինթոսը ինքն իրեն սկսում ա հալվել ու վերանալ։
Բայց «ներկա պահը» ունի մի փոքր PR-ի պրոբլեմ։ Մի մարդու, ով մտքի աշխարհից կախվածություն ունի, չես ասի՝ գնա ու միաբան դարձիր։ Իրականում ներկա պահը ռոք-ն-ռոլ ա։ Հենց այստեղ ա կյանքի ամբողջ լիությունն ու ուժգնությունը։ Դա էն ա, երբ զգում ես ամեն մի շարժումդ, նույնիսկ ամենափոքր մկաններդ, երբ պարում ես։ Թիք Նյաթ Հանը իր գրքերում էս մասին շատ լավ ու գործնական խորհուրդներ ունի։
Զարմանալի ա, թե վերջին տարիներին ինչքան քիչ եմ երաժշտություն լսել՝ համեմատած էն տարիների հետ, երբ փոքր էի, հատկապես հաշվի առնելով, որ երաժշտությունը միշտ եղել ա կյանքիս կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Վերջերս հասկացա, որ երաժշտությունը հետ էր մղվել, քանի որ մտավոր «առնետավազքում» ուղղակի շեղում էր ինձ։ Հիմա նորից շատ երաժշտություն եմ լսում ու նորից զգում եմ էն բոլոր զգացողությունները։ Սա անհավանական ա։
Սա նաև պատճառներից մեկն ա, թե ինչու ինձ էնքան ուժեղ ձգում են էն մարդիկ, երևույթներն ու փորձառությունները, որոնք ունեն բնական հոսք, սահուն շարժումներ, նրբագեղություն, ու տարածում են կանացի էներգիա։ Սրանք մարմնավորում են ներկա պահի էությունը և հակակշռում իմ մտավոր լաբիրինթոսի կոշտությունը։ Էդ կանացիության դիտարկումն ու ընդունումը, որը, ցավոք, ժամանակակից արևմտյան աշխարհում գնալով ավելի քիչ ա հանդիպում, ինձ բերում ա ներկայության և ինչ-որ իմաստով նաև հանգստության վիճակի։
Member discussion