Քուն, Սնունդ, Շարժում

Այս հոդվածը սկզբնապես գրվել է անգլերենով և թարգմանվել հայերեն։ Բնօրինակը կարդալու համար էջի վերևից փոխեք լեզուն։


Հստակ ա, որ ցանկացած լուրջ բանի հասնելու համար ահավոր շատ աշխատանք ա պետք՝ լիքը մտորումներ, ուսումնասիրություններ ու պրակտիկա։

Իսկ էս ամեն ինչը ահագին էներգիա ա տանում։

Մինչև որևէ նպատակի վրա աշխատելը, հասկացա, որ պետք ա առաջինը հոգ տանեմ իմ էներգիայի մասին ու ուշադրություն դարձնեմ երեք հիմնական բանի՝ քուն, սնունդ ու շարժում։ Զարմանալի ա, թե ինչքան հաճախ եմ սրանք անտեսում։

Եթե մեքենայիս բենզինը վերջանում ա, առաջին հերթին լցակայան եմ գտնում։ Եթե յուղը պակաս ա, մեքենան չեմ քշում, մինչև յուղը չլցնեմ։ Ոչ մեկ իրա մեքենան չի սիրում փչացնել։ Բայց չգիտես ինչի, նույն տրամաբանությունը միշտ չեմ կիրառում իմ մարմնի ու մտքի դեպքում։

Մի խոսքով, որևէ կարևոր բան անելու համար պետք ա առաջին հերթին հոգ տանեմ հիմունքների մասին՝ լավ քնեմ, նորմալ սնվեմ, ջուր խմեմ ու շարժվեմ։ Էս ամենը պետք ա դառնա սովորություն։

Երբեմն կանգ եմ առնում ու ինքս ինձ հարցնում․ էդ բազային կարիքները բավարարվա՞ծ են։ Եթե չէ, ուրեմն գիտեմ՝ ուրիշ ոչ մի բան չի ստացվի, մինչև դրանց մասին չմտածեմ։

Մի երկու գիրք սովորությունների մասին՝