Կարծիքի երեք փուլերը
Այս հոդվածը սկզբնապես գրվել է անգլերենով և թարգմանվել հայերեն։ Բնօրինակը կարդալու համար էջի վերևից փոխեք լեզուն։
Երկու օր առաջ ընկերներիս հետ քննարկում էինք, թե ոնց մեր կարծիքները հաճախ երեք հիմնական փուլով են անցնում։ Սկզբում բոլորս «ստանդարտ» փուլում ենք․ սա էն ա, ինչ համարվում ա ավանդական, ընդունված, հիմնական կարծիք։ Մի տեսակ կյանքի լռելյայն կարգավորումներով ենք սկսում։ Երկրորդ փուլում սկսվում ա ապստամբությունը․ սկսում ենք կասկածի տակ դնել ընդունված կարծիքները, փորփրում ենք ուրիշ տեսակետներ, ամեն ինչ հարցականի տակ ենք դնում ու հակառակ ուղղությամբ գնում։
Ու կա երրորդ փուլը՝ հետդարձի պահը։ Երկար բարակ մտավոր քաշքշուկից հետո հաճախ նորից վերադառնում ենք ավանդական տեսակետին, բայց հիմա արդեն ուրիշ ձևով։ Այս անգամ արդեն գիտակցված ա, ու ավելի շատ գնահատում ես էն ավանդույթը, որի վրա ժամանակին կասկածում էիր։ Մի տեսակ «տուն ենք վերադառնում», բայց հիմա արդեն հասկանում ենք, թե ինչի ա հենց էսպես կառուցված էդ տունը։
Ծիծաղելի ա, որ երբ երրորդ փուլում եմ լինում ու խոսում եմ մեկի հետ, ով դեռ հաստատակամ երկրորդ փուլում ա, սովորաբար մտածում ա, թե ես դեռ առաջին փուլում եմ մնացել։ Երրորդ փուլը առաջինի հետ արտաքուստ շատ նման ա, ու մարդիկ նույնիսկ գաղափար չունեն, որ էդ փուլը գոյություն ունի։ Ու փորձում են ինձ «բարձրացնել» իրենց երկրորդ-փուլի մտածողությանը, առանց հասկանալու, որ ես էդ փուլն արդեն անցել ու դուրս եմ եկել, ու հիմա մի քիչ ավելի «վինտաժ» տեսակետ ունեմ։ Ապստամբ հիփսթերներ են էլի :D
Իրականում, մեզ յուրահատուկ են դարձնում հենց էն համոզմունքները, որոնց հարցում որոշում ենք մնալ երկրորդ փուլում։ Երբեմն ճիշտը հենց դա ա, քանի որ որոշ ավանդույթներ իրոք հնացել են ու արժանի են, որ դրանց դեմ դուրս գանք։ Բայց ամենազվարճալին էն անկանխատեսելիությունն ա, երբ տարիներով վիճարկում ես մի բան, իսկ հետո, հանկարծ էդ երրորդ փուլը վրա ա հասնում ու նորից վերադառնում ես ավանդական կարծիքին, բայց արդեն լրիվ ուրիշ հայացքով։ Նման բաներ հաճախ տեսնում ենք քաղաքականության, կրոնի, հասարակական նորմերի, հարաբերությունների տեսակների հարցերում։
Member discussion